
O-Complex - էկոլոգիապես մաքուր, խելացի արտադրանք
O-Complex-ը ռուսական ընկերություն է, որն արտադրում է ցեոլիտից պատրաստվող առողջության վրա բարերար ազդեցություն ունեցող արտադրատեսակներ։ Ցեոլիտն արդյունահանվում է Անդրբայկալի Խոլինսկոյե հանքավայրում։ Բոլոր արտադրատեսակներն ունեն պարտադիր և կամավոր արտոնագրեր:
Ավելի քան 7 տարի շուկայում
Ընկերության արտադրանքը նախատեսված է օգնել ժամանակակից քաղաքային պայմաններում ապրող մարդկանց պահպանել գեղեցկությունը, երիտասարդությունը և առողջությունը: Հանքանյութի մշակման և ակտիվացման տեխնոլոգիան արտոնագրված է 4 երկրներում, իսկ հանքանյութի օգտակարությունը հաստատված է Դաշնային սնուցման կենտրոնի ապրանքանիշով։ Էնտերոսորբենտի արդյունավետության մասին են վկայում նաև Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի, Չելյաբինսկի պետական բժշկական ակադեմիայի և բժշկական գիտությունների դոկտոր Ն.Գ. Մեզենցևայի կլինիկական հետազոտությունների արդյունքները։
Ամբողջական ցիկլով անկախ արտադրություն
Տեղացի և օտարերկրյա գիտնականների 40 տարվա աշխատանքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կյանքի որակի բարելավման համար ցեոլիտն ուղղակի գտնված հրաշք է:
- Հումքը արդյունահանում ենք էկոլոգիապես մաքուր շրջանում։
- Հանքանյութի պիտանելիությունը հետագա մշակման համար հաստատում ենք լաբորատոր թեստերով։
- Առաջնորդվում ենք նախորդների, համախոհների փորձով և մեր սեփական արտոնագրված տեխնոլոգիաներով։
- Միացնում ենք ցեոլիտը հումինային թթուների և այլ բաղադրիչների հետ՝ ուժեղացնելու էնտերոսորբենտի հատկությունները։
- Ապահովում ենք արտադրանքի առաքումը Ռուսաստանի բոլոր շրջաններ և արտերկիր։
Գիտական անձնակազմը, լաբորատոր փորձագետները և առաջատար եվրոպական սարքավորումները արագացնում են
արտադրատեսակների արտադրությունը և երաշխավորում յուրաքանչյուր խմբաքանակի կայուն որակը։











